Հուշարձանը նվիրված է 1915թ. եղեռնի նահատակներին և հրաշքով փրկվածներին:
2002 թ. հունիսի 1-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցավ հուշարձանի նվիրաբերման արարողությունը: Արձանը նվիրաբերվել է Էսքիջյան և Լազարյան ընտանիքների կողմից (ԱՄՆ): Բնօրինակը գտնվում է Լոս Անջելեսի Արարատ Էսքիջյան թանգարանում:
Արձանի հանդիսավոր բացմանը խոսք ասաց «Առդա» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտոր Պետրոս Մալաքյանը: Օրհնության և շնորհավորանքի խոսք ասաց Հայ ավետարանչական ընկերության Հայաստանի ներկայացուցիչ Ռընե Լևոնյանը:
Արձանը բացելու պատիվը տրված էր «Առդա»-ի նախագահ Ստիվ Լազարյանին:
Խոսք ասացին նաև Ցեղասպանության թանգարանի տնօրեն Լ. Բարսեղյանը, արձանի հեղինակը` քանդակագործ Ռոստոմ Ավետիսյանը: Երգչուհի Գոհար Ազիզյանը կատարեց շարականներ: Արարողությունն ավարտվեց Արագածոտնի թեմի առաջնորդական տեղակալ Վազգեն վարդապետ Միրզախանյանի աղոթքով: 
Արձանի նյութը` բրոնզ, բազալտ, բարձրությունը 2,2 մ, քանդակագործ` Ռոստոմ Ավետիսյան:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել