Past.am-ը գրում է.
Past.am-ի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աղբյուրը փոխանցում է, որ երեկվա հանրահավաքի, ինչպես նաև այսօրվա ակցիաների ժողովրդականությունից Փաշինյանն ու իր շրջապատը տագնապի մեջ են, ինչի պատճառով ՔՊ-ականներն արդեն միջնորդներ են փնտրում ընդդիմադիրների հետ:
Մեկ այլ աղբյուր՝ այս անգամ Ֆրանսիայի հրապարակից, փոխանցեց, որ 2018 թ. հեղափոխություն արած երիտասարդներից են առաջարկում իրենց ծառայություններն ու փորձը՝ ցանկանալով օգնել գործին: Նրանք, ի մասնավորի, խոստովանել են որ նախորդի համար իրենք շատ բան են արել, բայց «Նիկոլն իրենց քցել ա»։
Մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել ԱԺ պատգամավոր, փողոցային շարժումը առաջնորդող Իշխան Սաղաթելյանի հետ, ով, լսելով մեր հարցը, միայն ասաց. «Չեմ մեկնաբանում»:
Նյութի աղբյուր՝ https://past.am/?p=305544&l=am&fbclid=IwAR0LjNXeSxfljADnjQ745y9LbKhnwQiUARb5Bzqw6C-t5UD2fkCcYj05e7o
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել