ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի միջև վերջին շրջանում լուրջ տարաձայնություններ են առաջացել։ Այս մասին գրում է ArmLur.am-ը։
Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետը IMEI միասնական համակարգի ներդրման նախաձեռնության հետ կապված դժգոհություն է հայտնել։
«Փաշինյանը վրդովված է եղել այն հանգամանքից, որ նախաձեռնությունը նախապես չի ներկայացվել հանրային քննարկման, ինչպես նաև չի քննարկվել համապատասխան գերատեսչությունների հետ, ինչի հետևանքով թեմայի շուրջ լայն հանրային արձագանք և քննադատություն է ձևավորվել։ Վարչապետը նախարարի հետ ունեցած զրույցի ընթացքում նշել է, որ նա թերացել է գործընթացի կազմակերպման հարցում, ինչի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ բացատրություններ տալու անհրաժեշտությունը մնացել է վարչապետի վրա»,–գրում է լրատվամիջոցը։
Նույն աղբյուրների համաձայն՝ այդ զրույցից հետո Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ չի ցանկանում վերանշանակվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել