Արձանը տեղադրվել է 1975թ. Աբովյան փողոցում։
Նյութը՝ հրակավ, բազալտ, բարձրությունը 2 մ։
Քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Հռիփսիմե Սիմոնյան։
Հռիփսիմե Սիմոնյանը (1916-1998) ծնվել է Կարսում։ 1945թ. ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան։ 1956-ից եղել է ԵԳԹԻ խեցեգործության բաժնի վարիչ, 1977-ից պրոֆեսոր էր։ Ստեղծել է հախճապակե և խեցե մանրաքանդակներ («Հայկական պարեր», 1946), անոթներ, հրակավե մեծ արձաններ, որոնք տեղադրվել են Երևանի, Գյումրիի պուրակներում, փողոցներում, Մոսկվայում և պահվում են Երևանի և աշխարհի տարբեր երկրների 40 թանգարաններում։ 
Հ. Սիմոնյանը խեցեգործության հանրապետական, միութենական, միջազգային ցուցահանդեսներում արժանացել է դիպլոմների, «Պրահա-62»-ում արծաթե մեդալի։
Նրա գործերից են՝
«Արմինե» հրակավ, բարձրությունը 2 մ, 1965թ., Հողագործության ԳՀԻ, Երևան
«Դեկորատիվ քանդակներ և կժեր» հրակավ, 1967թ., ԺՏՆՑ, Մոսկվա
«Ընտանիք» հրակավ, 1974թ., Նորքի 2-րդ զանգված, Երևան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել