Խաղաղության դարաշրջանը նոր չի սկսվում։
1997 թվականի իր հրաժարականի ուղերձում առաջին նախագահ և առաջին հարևանասեր լևոն տեր պետրոսյանն ասաց "խաղաղության կուսակցությունը պարտվեց, պատերազմի կուսակցությունը հաղթեց"։
Պատերազմի կուսակցություն կոչվեցին այն ուժերը, որոնք թույլ չէին տալիս առաջին նախագահին գնալ Արցախի խնդրի լուծմանն առանց Արցախի կարգավիճակի հստակեցման, առանց Արցախի ինքնորոշման իրավունքի ամրապնդման։
Այսպես կոչված խաղաղության կուսակցությունը 99ի հոկտեմբերի 27ին փորձեց զինված հեղաշրջման միջոցով հետ վերադարձնել իշխանությունը։
2008ին նույնպես խաղաղության կուսակցությունը գլխավոր դերերում էր` այս անգամ արնահեղությունը տեղափոխելով փողոց։
Այդ ամբողջ ընթացքում, արտաքին ուժերի աջակցությամբ, խաղաղության կուսակցությունը շարունակում էր աշխատանքը հասարակության հետ` օգտագործելով բազմատեսակ տեխնոլոգիաներ։
Եվ ահա տասնամյակների ընթացքում կիրառած տեխնոլոգիաներն իրենց արդյունքը տվեցին 2018ին։
Անմիջապես իշխանության գալուց հետո լևոն տեր պետրոսյանի "սդաչին" հպարտորեն հայտարարեց, որ "հեղափոխության" արդյունքում ադրբեջանը սկսել է չկրակել սահմանին։
Բոլորս էլ տեսանք, թե ինչ էր նշանակում ադրբեջանի իբր չկրակելը։ Թշնամին թե՜ կրակում էր և թե՜ լայնածավալ ինժեներական աշխատանքներ իրականացնում շփման գծի ողջ երկայնքով։
Իսկ ահա խաղաղության կուսակցությունն ամեն կերպ հերքում էր թշնամու ինժեներական աշխատանքների ու զինտեխնիկա կուտակելու բոլոր փաստերը։
Արդյունքում ունեցանք 44 օրյա պատերազմ, 5000 զոհ, 15000 վիրավոր, հարյուրավոր անհետ կորածներ ու գերիներ, տասնյակ հազարավոր տեղահանված ընտանիքներ, Արցախի տարածքի 75% կորուստ, ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիա։
Այսօր խաղաղության կուսակցությունը շարունակում է պնդել խաղաղության դարաշրջանի, խաղաղության օրակարգի մասին։
Խաղաղության կուսակցությունը միաժամանակ և ասում է "մենք անշեղորեն գնալու ենք դեպի խաղաղություն` անկախ հարևանների գործողություններից", և միաժամանակ համաձայնվում են ադրբեջանի պահանջներին` Արցախն ադրբեջանի կազմում պահելու վերաբերյալ թշնամու պահանջներին։
Ու այս համատեքստում բոլորովին պատահական չէ մեր հասարակությունում առաջացած Արցախի դրոշի հակազդեցությունը։
Այսպիսով, իշխանամետ թե "ընդդիմադիր", բոլոր այն ուժերն ու անհատները, ովքեր հեգնում են Արցախի դրոշի կարևորությունը, սպասարկում են խաղաղության կուսակցության, ավելի ճիշտ թուրք֊ադրբեջանական շահեր։
Եվ այսօր որքան շատ են սրանք խոսում խաղաղությունից, այդքան ավելի հստակ է դառնում, որ թշնամին դեռ նպատակներ ունի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Barseghyan.Areg/posts/1027003154841659
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել