Քիչ առաջ Աղավնոյի անցակետում հանդիպեցինք Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խմբակցությունների ղեկավարների և փոխնախագահի հետ:
Դրսում, ճամփեզրին:
Սրա պատճառը քպ-ի խաղաղության դարաշրջանն է՝ հայ պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ:
Եթե չես ուզում հայտնվել այս վիճակում, երբ քեզ չեն թողնում այցելել հայրենիքդ՝ պիտի ոտքի կանգնես:
Եթե չես ուզում Արցախը Ադրբեջանի կազմում տեսնես՝ պիտի ոտքի կանգնես: Եթե չես ուզում, որ Փաշինյանն ու Ալիեվը որոշեն, թե քո հայրենիքի, որ հատվածն է քեզ կարելի այցելել ՝ պիտի ոտքի կանգնես: Եթե չես ուզում «խաղաղության դարաշրջանի» հերթական զոհը կամ գերին դառնաս ՝ պիտի ոտքի կանգնես:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hmamij/posts/10220048899192890
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել