Tert.am-ը գրում է․

«Ժողովուրդ» օրաթերթը այսօր հրապարակում էր արել, որ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պատերազմի օրերին պետական ծրագրով՝ շուկայականից 30% էժան գնով ձեռք է բերել բնակարան Ադոնց փողոցում։

Պատգամավորն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ հերքել է տարածված տեղեկւթյունը և պահանջել է մամուլից ևս այդ լուրը հերքել։

«Իհարկե ոչ մի վատ բան չկա հիփոթեքով բնակարան ձեռք բերելու մեջ, բայց խնդիրն այն է, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը ամբողջությամբ սուտ է և հորինված․ ես բնակարան ձեռք չեմ բերել, դեռ չեմ պատրաստվում և ապրում եմ վարձով։

Այս հոդվածը հաջորդեց իմ ելույթին, որը վերաբերում էր Թագուհի Թովմասյանի ԱԺ ամբիոնից հնչեցրած ստերին, թե իբր պատգամավորներ կան, որոնք բնակարանի վարձավճարի փոխհատուցում են ստանում, բայց ապրում են իրենց բարեկամների տանը»,- գրել է Հովհաննիսյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել