Նիկոլ Փաշինյանը եւ իր ծաղրածուները ամեն կերպ խուսափում են բարձրաձայնել Արցախի, մասնավորապես՝ Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի մասին։ Նրանք ոչ միայն արտաքին քաղաքականության մեջ եւ միջազգային հարթակներում այդ խնդիրը առաջ չեն մղում, այլեւ երկրի ներսում են լեզուները տեղավորել մի տաքուկ անկյունում, որ չխոսեն։ Այդպես եղավ նաեւ այսօր, ԱԺ ճեպազրույցների ընթացքում։

Եւ ահա ինչ եմ պեղել ձեզ համար։

Անցյալ տարի ապրիլի 14-ին Նիկոլի ելույթից մի հատված է, որտեղ նա ժողովրդին ֆռցնելու, խաբելու համար խոստանում էր, որ Արցախի դեօկուպացիայի հարցը լինելու է իր աշխատանքի կենտրոնում։

Ի դեպ, այս ստախոսի ելույթում կգտնեք նաեւ «անջատում հանուն փրկության» սկզբունքով Արցախյան բանակցությունները վարելու հերթական կեղծ խոստումը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել