Yerkir.am-ը գրում է.

ԱԱԾ-ի՝ օրերս հրապարակած հայտարարության համաձայն՝ պետական դավաճանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են ընդհանուր թվով 19 անձինք, որոնց մի մասը տվել է խոստովանական ցուցմունքներ:

Համացանցում շրջանառվեցին լրտեսական գործունեություն իրականացրած անձանցից մի քանիսի լուսանկարները, որոնցից մեկը Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ Գարիկ Էլոյանն է: Պեմզաշենի մեր աղբյուրները հաստատեցին տեղեկությունը: 

Yerkir.am-ի տրամադրության տակ է հայտնվել  Գարիկ Էլոյանի եւ Վարդենիս խոշորացված համայնքի ՔՊ-ական նախկին համայնքապետ Արամ Մելքոնյանի լուսանկարը:

Գարիկ Էլոյանը Վարդենիսում պայմանագրային զինծառայողների գումարտակի հրամանատար է եղել: Ըստ մեր տեղեկությունների՝ Վարդենում իր կողմից վարձակալված բնակարանից իրավապահ մարմինները մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտանբերել:

Լուսանկարը փաստում է, որ նա մտերմիկ հարաբերությունների մեջ է եղել Վարդենիսի նախկին քաղաքապետի, հայտնի ՔՊ-ական Արամ Մելքոնյանի հետ, որը, ի դեպ, այնքան է կառչած իր պաշտոնից, որ ընտրության արդյունքներով պարտություն է կրել, բայց զբաղվում է «ինքնիրավչությամբ»:

Ամենևին չի բացառվում, որ Արամ Մելքոնյանը, մտերիմ լինելով Գարիկ Էլոյանի հետ, կամա թե ակամա եղել է ինֆորմացիայի կրող եւ փոխանցող: ԱԱԾ-ի ուշադրությունն ենք հրավիրում այս փաստի վրա, եւ ակնկալում համակողմանի քննություն՝ պարզելու, թե ի՞նչ առնչություն է ունեցել Արամ Մելքոնյանը պետական դավաճանության մեջ կասկածվող լրտեսական ցանցի անդամ Գարիկ Էլոյանի հետ:

Ամենևին չի բացառվում, որ Արամ Մելքոնյանը, լինելով սահմանամերձ համայնքի ղեկավար, իր վկայությամբ՝ մասնակցած լինելով մարտական գործողություններին, ունենալով տեղեկություններ Վարդենիսի դիրքերի, մեր զինվորականների գտնվելու վայրի, սպառազինության մասին, դարձել է լրտեսական ցանցի «զոհը»: Իսկ միգուցե ԱԱԾ-ն փաստե՞ր ունի այս առնչությամբ եւ չի հրապարակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել