Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը «Ադրբեջան» թերթին տված հարցազրույցում պատմել է Շուշիի գրավման օպերացիայի մանրամասները։

Նրա խոսքով՝ հոկտեմբերի վերջին օրերին ադրբեջանական բանակի ստորաբաժանումները, այդ թվում՝ հատուկ նշանակության ուժերը, սկսել են տարբեր ուղղություններով Շուշի քաղաքի պաշտպանությունը ճեղքելու գործողություն։ 

«Կցանկանայի առանձնացնել որոշ պահեր։ Հետախուզության տվյալներով՝ հայերը մեզ սպասում էին երկու ուղղություններով։ Նրանք պատրաստվում էին կատաղի մարտերի Կարմիր շուկայից մինչեւ Շուշաքենդ, այնտեղից էլ՝ Շուշի (Շուշա՝ ըստ Հասանովի) տանող ճանապարհով եւ Լաչինի ուղղությամբ։ Դա էր պատճառոը, որ այնտեղ կենտրոնացրեցինք մեր հիմնական ուժերը։ Ադրբեջանական ռազմական հրամանատարության օպերատիվ պլանի համաձայն՝ խիտ անտառներով նոր ճանապարհ ենք հարթել դեպի Շուշի (Շուշա՝ ըստ Հասանովի)։ Մեր հերոսական ինժեներասակրավորական զորքերն անհավանական աշխատանք են կատարել՝ այս ճանապարհը գործարկելու համար: Նրանք լեռնային նեղ արահետը վերածել են անտառային ճանապարհի, որով տեխնիկա կարող է անցնել։ Այս ճանապարհն իսկապես ցնցում էր հայերի համար։ Արդյունքում մեզ հաջողվեց հրետանային կայանքներ տեղակայել Շուշիի (Շուշա՝ ըստ Հասանովի) մերձակայքում»,-ասել է Հասանովը։ 

Հայկական բերդաքաղաք Շուշին օկուպացվել է 2020 թվականի նոյեմբերի 8-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել