Քիչ առաջ ՄԹ պառլամենտն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը: Սա մի դամոկլյան թուր է, որը կպահեն Էրդողանի գլխին մինչև գալիք տարվա մարտի 18-ը, երբ կկայանա երկրորդ ընթերցումը: Այս օրինագիծը ինչպես նաև ահաբեկչական կառույցների ցուցակից Քուրդիստանի Աշխատավորական Կուսակցության հեռացման քննարկումը պետք է հուշեն Էրդողանին, որ իր փուչիկը փչվել է Ռուսաստանը ծնկի բերելու համար, ոչ թե ՌԴ-արևմուտք տարաձայնությունների հողի վրա Թուրքիայի դերի բարձրացման համար:
Սրան զուգահեռ ԱՄՆ-ն աշխատում է Պուտինի հետ: Երկու երկների գենշտաբների պետերը երկար հանդիպումներ են ունենում իրար հետ, իսկ CIA-ի ղեկավարը անձամբ Պուտինի հետ է շփվում: Ըստ ամենայնի Յուկոսի գործով 50 մլրդ եվրոյի տուգանքի չեղարկման դիմաց, ՌԴ-ն կհանձնի Կովկասը, Միջին Ասիան ու Դոնբասը: Իսկ եթե չհանձնի` բրիտանացիքի սանձած Էրդողանը պիտի անցնի հարձակման...
Ակնհայտ է, որ Կովկասն արդեն հանձնած է: Երեկ Քոչարյանը դրա վերջակետը դրեց:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=205468025065098&id=100068057050755
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել