Հորմուզի նեղուցում այսօր տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում Իրանի ԻՀՊԿ օդատիեզերական ուժերը թիրախավորել են Օմանի ափերի մոտով նեղուցով անցնել փորձող բեռնատար նավը և արգելափակել դրա անցումը, իրանական կողմը մեկնաբանել է՝ որպես համարժեք արձագանք։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Ըստ այդ մեկնաբանության՝ Հորմուզի նեղուցով անցումը պետք է տեղի ունենա միայն իրանական կողմի նախանշած հենց նեղուցի իրականան ափի մոտակայքում անցնող միջանցքով։
Նշված հանգամանքը ցույց է տալիս, որ չնայած Հորմուզի նեղուցը բաց է, բայց, փաստացիորեն գտնվում է իրանական լիարժեք վերահսկողության և կառավարման տակ։
Միայն իրանական ռազմավարական մտածողության մասին զրոյական պատկերացում ունեցողները կարող են հավատալ, որ Իրանը կհրաժարվի Հորմուզի նեղուցի այժմյան փաստացի կառավարումից և հնարավոր կլինի վերականգնել դրանով անցման մինչպատերազմական ստատուս քվոն»,-գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել