1 Անգամ անզգուշորեն մարդ սպանողին կամ ինքնապաշտպանության չափը գերազանցողին դատում են մեղմացուցիչ հանգամանքները հաշվի առնելով։ Հիմա հարց՝ ինչպե՞ս են սահմանվելու հայհոյանքի համար քրեական պատասխանատվության չափը, մեղմացուցիչ հանգամանքները։ Հայհոյանք բառի ճշգրիտ սահմանում լինելո՞ւ է, ինչու՞։
2 Իսկ թուրք պիտակը մեզանում հայհոյա՞նք է, ինչու՞։
3 Իսկ թշնամուն հայհոյել կարելի՞ է, ինչո՞ւ։
Կորոնայի դեմ ջահել եռանդուն պայքարի առաջին օրերին ապատեղեկատվություն տարածելն արգելող որոշումը քանի՞ ժամ աշխատեց, հիշում ե՞ք։ Ու որքա՞ն ժամանակ հետո չեղարկվեց։Այդպես էլ հայհոյանքն իբրեւ թե քչացնելուն ուղղված այս օրենքի կիառումն է դառնալու։ Կտեսնեք։
Ու աբսուրդն այն է, որ ստացվում է, թե օրենքին դեմ արտահայտվողները կողմ են հայհոյանքին, իսկ այն ընդունողները՝ դեմ։
Այս իշխանությունն արեց այն քայլը, որը կիսաավտորիտար գնահատվող նախկինները չէին էլ հանդգնում անել։ Հիշեք այսպես կոչված ֆեյքերի օրենքը, որն այդպես էլ չընդունվեց ժամանակին մասնագետների ու քաղհասարակության ազդեցության տակ։ Իսկ այս օրենքի դեմ անցած տարվանից խոսում են բոլոր մասնագետները։ Հիշո՞ւմ եք ինչ հնչեց ի պատասխան՝ իսկ մասնագետնե՞րն ովքեր են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել