Մի կողմում Ռուսաստանն է, մյուսում թուրքիան։ Հանդիսատեսի մոտ ստեղծում են թվացյալ տպավորություն, թե իրար հետ լավ հարաբերություններ ունեն։ Իրականում անզիջում պայքար են մղում Հայաստանում և տարածաշրջանում ազդեցության համար։ թուրքերը փողեր են փորձում լցնել Հայաստան, Ռուսաստանն էլ` զորք։ թուրքը ադրբեջանով ա ռուսին նեղում, ռուսն էլ Սիրիայով ու Աֆղանստանով թուրքին։
ԱՄՆ հասել է իր նպատակին` ռուսը ընտրությունների նախաշեմին զբաղված է արտաքին ճակատների սպասարկմամբ, ինչը լուրջ խանգառող հանգամանք է և կարող է ազդեցություն ունենալ սեպտեմբերին սպասվող ընտրությունների վրա։
ադրբեջանը հասկանում է, որ ռուսն այս պահին միանշանակ չի գնալու թուրքիայի հետ պատերազմի ու դրանից օգտվելով, բզկտում է Հայաստանի սահմանները։
Եվ ու՞ր ենք այս ամենում մենք։ Մենք չկանք, մեռել ենք...
Կարևորը պատերազմ չլինի ասելով, առանց պատերազմի զիջում ենք ամեն ինչ` տարածք, անկախություն, ապրելու իրավունք...
Մենք այլևս անգիտակից մահապարտների երկիր ենք։ Մահանում ենք ոչ թե հանուն գաղափարի, այլ գաղափարի բացակայության պատճառով...
Մենք չգիտենք թե ուր ենք գնում, ինչ ենք ուզում և որն է մեր ազգային գաղափարախոսությունը։
Մենք ապրում ենք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել