Կարծես թե թշնամին պատրաստվում է Երասխի ուղղությամբ էլ ներխուժել ու դիրքավորվել Հայաստանի Հանրապետության տարածքում։
Նախորդ անգամ նման գրառում այս երևույթը կատարել էր Վերին Շորժայի մարտական հենակետերի ծառայողների մարտական ոգու մասին։ Թշնամին մայիսի 12ից Վերին Շորժայի ուղղությամբ ներխուժել է ՀՀ տարածք և մինչև օրս առանց խոչընդոտների գտնվում է այնտեղ և ժամանակնառ ժամանակ հրապարակում տեսանյութեր, թե ինչպես են նրանք հարձակվում հայ դիրքապահների վրա։
Երասխի ուղղությամբ ժամեր շարունակ կրակահերթեր են։
Ինչպես մայիսին, այսօր կրկին հնչեցնեմ հարցս.
֊ ո՞վ է սա։ ի՞նչ իրավունք ունի նա անարգել ելումուտ անել ՀՀ զինված ուժերի մարտական հենակետերում։
Մարտական հերթապահության կանոնադրության համաձայն` մարտական հենակետ կարող է մուտք գործել համապատասխան հենակետում ծառայություն իրականացնող ստորաբաժանման հրամանատարության կողմից հատուկ թույլատվություն ունեցող անձը։
Հիմա սրան ո՞վ է թույլ տվել։ Զորամասի հրամանատարը՞։
Կորպուսի հրամանատարը՞։
ԶՈՒ ԳՇ պետը՞։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել