Ի դեպ, «Արցախի փոխարեն լավ ասֆալտ» բանաձևն էլ առանձնապես չի աշխատում։ Դեպի Եղեգնաձոր ու Վայք միջպետական ճանապարհը գտնվում է խայտառակ վիճակում։ Բայց դե շուտով SOCAR-ը ներդրումներ կանի, իրավիճակը կշտկվի։ Կունենանք էժան բենզին ու վարունգ, լավ ճանապարհներ։ Հա, պետք է անպայման ավելի ճոխ ռեստորաններ սարքել, որ Ահմադն ու Վագիֆը նորմալ հաց ուտեն Խանլարովայի հայտնի «Սեն-սեն» երգի ներքո։ Արցախը չկարողացանք պահել, գոնե լավ «աբսլուգ» լինենք։ Ծառա, նոքար, սպասարկող... Այլ ամբիցիա չենք էլ կարող դրսևորել։ Մեկ էլ Հրազդան ստադիոնի վիճակը պետք է հասկանանք, որ եղբայրական Ադրբեջանից եկած երգիչները Սովետի լավագույն ավանդույթների համաձայն լցնեն այն... Բոլորը գոհ ու երջանիկն են՝ հայն էլ, թուրքն է, քիրվաներն էլ։ Մենակ մի բան չհասկացա, էսքան ջահել տղա ինչի՞ մահացավ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: