Ռուս հայտնի դերասանուհի ու երգչուհի Օլգա Բուզովան ինստագրամյան էջում կիսվել է 2 միլիոն ռուբլի արժողությամբ նվերի լուսանկարով։ Գեղեցկուհին ինքն իրեն շքեղ անակնկալ է մատուցել՝ գնելով թանկարժեք ականջօղեր։
«Լավագույն նվերներն ինձ մատուցում են իմ ընկերուհիներն կամ ես՝ ինքս։ Ինձ համար գնել եմ Van Cleef ապրանքանիշի ադամանդներով այս իրը։ Պարզապես անիրական են։ Ուղղակի տեսեք, ինչպես են փայլում արևի լույսի ներքո։ Որքան նուրբ ևէլեգանտ են։ Կարելի է ամեն ինչի հետ համադրել», - ինստագրամյան էջում հրապարակված տեսանոյւթում ասել է Բուզովան։
Նշենք, որ ավելի վաղ, երբ Օլգան չէր բաժանվել իր սիրեցյալից՝ բլոգեր Դավայից, վերջինս խոստովանել էր, որ Օլգա Բուզովայի հետ համատեղ կյանքն իր համար այնքան էլ էժան չէ։ Այսպիսով, օրինակ, ռեստորանում ընթրելու համար զույգը կարող էր ծախսել ինչպես 20, այնպես էլ 80 հազար ռուբլի: Դավիթ Մանուկյանը Օլգա Բուզովային նվիրում էր 68000 ռուբլի արժողությամբ սպորտային կոշիկներ կամ Cartier ապրանքանիշի ապարանջան ու զարդերի հավաքածու և այլն։