Զարմանալի է, բայց 1911 թվականին Մոնա Լիզայի դիմանկարը հասարակության համար հետաքրքիր չէր, Լուվրի այցելուները դրա կողքով շատ անտարբեր էին անցնում:

«Ջոկոնդան» հայտնի է դարձել 20-րդ դարում, երբ այն գողացել են:

Լեոնարդոն նկարը և խաղողի այգին կտակել է իր օգնականին, իսկ Լեոնարդոյի ժամանակ նկարն ավելի լայն էր. նկարի մեջ կային սյուներ, որոնք նկարել էր Ռաֆայելը, ով դա Վինչիի աշակերտն էր: Ենթադրվում է, որ այդ սյունակները կտրել է հենց ինքը՝ Լեոնարդոն, համարելով, որ այն կոմպոզիցիոն սխալ էր:


Նկարը գնեց ֆրանսիացի թագավոր Ֆրանցիսկոս I-ը՝ կախելով այն թագավորական պալատում: Լյուդովիկ XIV  նկարը տեղափոխել է Վերսալ, իսկ ֆրանսիական հեղափոխությունից հետո այն հայտնվեց Լուվրում: Լուվրից որոշ ժամանակով լուսանկարը վերցրեց Նապոլեոնը, իսկ հետո այն վերադարձրին կրկին Լուվր, որտեղ այն անցկացրեց ողջ 19-րդ դարը:


Չնայած նկարի նկատմամբ այդպիսի ուշադրություն կար միայն արվեստից հասկացողների մոտ (ի վերջո, հեղինակը հենց Լեոնարդոն, իսկ ձևաչափը առավել հարմար էր ինտերիերի համար), սակայն նկարն անծանոթ էր ոչ պրոֆեսիոնալ մարդկանց համար: Այն ուսումնասիրում էին նկարիչները և արվեստի պատմաբանները, Լուվրում այն կախված էր Վերածննդի երկու Մադոնաների միջև:

1911 թվականի օգոստոսի վերջին, մի նկարիչ եկել էր Լուվր, որպեսզի աշխատի այդ ստեղծագործության հետ, սակայն պատը, որտեղ պետք է կախված լիներ նկարը, դատարկ էր: Նկարն անհետացել էր: Սկզբում ոչ ոք ոչինչ չէր կասկածում, մտածում էին, որ լուսանկարիչներն էին վերցրել, բայց ոչ մի տեղ Ջոկանդան չկար, իսկ աստիճանների վրա գտել էին նկարի շրջանակը: Նկարը գողացել էին:

 

Ֆրանսիական ԶԼՄ-ն անասելի մեծ իրարանցում ստեղծեց: Մեծ հոնորար խոստացան այն մարդուն, ով կգտներ և կվերադարձներ նկարը:

Կասկածի տակ ընկան անասելի թվով մարդիկ, այդ թվում՝ նաև Պաբլո Պիկասոն: Պարզվում է, որ նրա ծանոթը, ով աշխատում էր Լուվրում, նրա համար մի քանի ֆիգուրների օրինակներ էր բերել: Ձերբակալել էին պոետ Հիյոմա Ապոլիներային, ով կոչ էր անում վառել բոլոր թանգարանները, որպեսզի թարմացնեն արվեստի գործերը: Այնուամենայնիվ, Ջոկոնդայի հայտնի դառնալու պատմությունը սկսվեց հենց 1911 թվականից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել