Շատերը գիտեն, որ աշխարհի ամենաթանկարժեք սնունդը սև աստղաթառափի ձկնկիթն է, լոբստերը կամ հողի տակ աճող տրյուֆելները։ Այս ցանկն իրականում կարելի է համալրել մացուտակե սնկով և այամ ցեմանի սև հավով։
Մացուկատե սունկ
Մացուկատե սունկն արժեքավոր է, քանի որ դրա մսային հատվածն ունի սոճու նուրբ հոտ ու համ։ Նման համ չունի այլ որևէ ուտելի բույս, այդ իսկ պատճառով էլ մեկ կգ սնկի գիը հասնում է մինչև 600 դոլարի։ Սնկերն իրենց համն ստանում են որոշակի խառերի հյութերով սնվելոց, քանի որ աճում են դրանց արմատների հետ միաձուլված։ Ճապոնիայում մացուկատեն աճում է գորշ սոճու, իսկ Հյուսիսային Ամերիկայում՝ սոճու և եղևնու հետ։ Դելիկատեսն այլ ոչ մի վայրում գոյություն չունի։
Մարդիկ ևս գործոն են հանդիսանում մացուկատե սնկի բարձր արժեքի համար։ Մենք հատում ենք այն ծառերը, որոնց հետ միասին աճում են սնկերը։ Ճապոնիայում սիմբիոտիկների թիվը կրճատելու վրա ազդել են նաև դենդրոֆլորան ոչնչացնող միջատները։
Այամ չեմանի սև հավ
Տնային թռչնի այս հազվագյուտ տեսակը ծագումով Ինդոնեզիայից է։ Փետուրների, ներքին օրգանների, մկանների սև գույնը մուտացիայի արդյունք է, որի հետևանքով մեծ է մելանոցիտների քանակը։ Այս հավերի ձվերն ու արյունը չեն տարբերվում հասարակ հավերից, սակայն, այնուամենայնիվ, այամ չեմանին մեծ պահանջարկ ունի և յուրահատուկ դելիկատես է է համարվում։
Մեկ հավի արժեքը հասնում է 200 դոլարի։ Սակայն դրանց բուծում և վաճառում են միայն Ինդոնեզիայի տարածքում, քանի որ այլ պետությունների իշխանությունները կարծում են, որ թռչունները հիվանդությունների կրիչներ կարող են լինել։ Այդ իսկ պատճառով էլ Ինդոնեզիայի սահմաններից դուրս հավի արժեքը կարող է է հասնել ընդհուպ մինչև հազարավոր դոլարների։