Գրիչն ավելի ուժեղ գործիք է, քան սուրը։ Որքան էլ որ զարմանալի հնչի, դրանք երբեմն անգամ ավելի թանկ են արժենում, քան սրերը։ Կոլեկցիոներների համար որոշ գրիչնեև կարծես կտավներ լինեն. նրանք դրանք համարում են արվեստի իրական գործեր՝ վարպետորեն պատրաստված և բարձր դիրք ու կարևորություն ունեցող։ Նման մի գրիչ էլ ստեղծվել է Tibaldi ապրանքանիշի կողմից, ով իր յուրահատուկ գրիչն անվանել է Fulgor Nocturnus:
Գրելու համար նախատեսված այս շքեղ «գործիքը» վերջերս վաճառվել է Շանհայի բարեգործական աճուրդի ընթացքում 8 միլիոն դոլարով։ Ինչ վերաբերում է դիզայնին, ապա հայտնի է, որ այն հիմնված է աստվածային Ֆի համամասնության՝ քոսկե հատման վրա, այսինքն՝ գրիչի գլխիկի ու պատյանի համամասնությունը փակ վիճակոմ հավասարվում է ֆի գարծակցին, որը կազմում է 1,618։ Իհարկե, գրիչի բարձր գինը պայմանավորված է ոչ միայն դրանով։
Fulgor Nocturnus գրիչը զարդարված է 945 սև ադամանդով և 123 ռուբինով։ Փետուրը, բնականաբար, ոսկյա է։ Գրիչը սահմանափակ արտադրության է. այն համարվում է իսկական կոլեկցիոների երազանք, քանի որ աշխարհում դրանից գոյություն ունի միայն մեկ օրինակ։