Ինչպես հայտնում է միջազգային տեղեկատու Bloomberg-ը, Tesla ընկերության ընդհանուր կապիտալն այսօր հասնում է 190 միլիարդ ԱՄՆ դոլարի, ինչը դրան թույլ է տալիս համարվել ամենաթանկարժեք ավտոմոբիլային ընկերությունը մոլորակի վրա: Toyota ապրանքանիշի կապիտալը, որպես համեմատություն, կազմում է 182 միլարդ ԱՄՆ դոլար, իսկ Volkswagen-ինը՝ 70 միլիարդ ԱՄՆ դոլար:
Իլոն Մասկը հպարատանալու տեղ ունի. նրա՝ էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերության ակտիվները գնահատվում են 185,3 միլիարդ դոլար: Այն շուկայում առաջ է անցել նախկին լիդեր Toyota-ից: Tesla-ն այսօր ավելի բարձր է գնահատվում, քան այնպիսի ավտոհսկաներ, ինչպիսիք են Honda-ն, Ford-ը, Fiat Chrysler-ը և General Motors-ը միասին վերցված:
Tesla ավտոընկերության ակցիաների նման մեծ աճը՝ 6%, տեղի է ունեցել Իլոն Մասկի հայտարարությունից հետո, որը վերաբերում էր նոր էլեկտրական բեռնատարի՝ Sema-ի արտադրությանը: Այս կերպ ընդամենը մեկ տարում Tesla-ի ակտիվները մեծացան 5 անգամ, չնայած որ ընկերությունը ևս զերծ չի մնացել կորոնավիրուսի համաճարակի ֆոնին մեծ կորուստներ կրելուց: