Aysor.am-ը գրում է.
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավն այսօր շարունակում է Լոռու մարզում։
Սպիտակ քաղաքում նա անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը։
«Ես ինչքան հետևել եմ արձագանքներին՝ հանրությունը մի փոքր տարակուսած է, նրանք հարց են տալիս, ասում են՝ հիմա չհասկացանք Սարգսյանն ուզում էր վնա՞ս, թե՞ օգուտ տա։ Այն, ինչ հրապարակել է Սերժ Սարգսյանը, լիովին ու ամբողջությամբ հիմնավորում է մեր այն դիրքորոշումները, մեր այն պատմությունը, որը վերջին յոթ ամսվա ընթացքում մենք արել ենք. ինչի՞ մասին է այդ պատմությունը, նրա մասին, որ 2018 թվականի մայիսին Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը ես ժառանգել եմ դեֆորմացված վիճակում ու որն է եղել ամենակարևոր պրոբլեմը, եղել է այն, որ միջնորդները հետագա զարգացումների ու կարգավորման ճանապարհային քարտեզի վերաբերյալ արտահայտել են այն նույն դիրքորոշումը, ինչ արտահայտել է Ադրբեջանը», - ասաց նա։
Փաշինյանը նշեց, թե դա 2018-ին չէ, որ տեղի է ունեցել, այլ տեղի է ունեցել շատ ավելի վաղ։
Նա հայտարարեց, թե ապրիլյան պատերազմով լրջացավ «տարածքներ ոչ մի բանի դիմաց բանաձևը»։
«Եվ մենք 2018-ին բանակցային գործընթացը ժառանգել ենք մի իրավիճակում, երբ որ սեղանի վրա դրված է եղել «տարածքներ ոչ մի բանի դիմաց» բանաձևը, շատ կարևոր է արձանագրել, որ միջնորդները ու միջազգային հանրությունը, որի վրա մենք երկար տարիներ հույս ենք ունեցել, մեր առաջ դրել է խնդիր՝ վերադարձնել տարածքները ոչ մի բանի դիմաց», - ասաց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: