Վագինիզմն իրենից ներկայացնում է հեշտոցի մուտքը շրջապատող մկանների ակամա ջղակծկում սեռական հարաբերության փորձի ժամանակ:
Մկանների կծկման արդյունքում սպազմը անհնար է դարձնում սեռական հարաբերությունը, առաջանում է ուժեղ ցավ, իսկ նման կծկումների պատճառով զուգընկերը չի կարողանում ներթափանցել հեշտոց, իսկ կրկնվող փորձերը առաջացնում են ցավի և անհարմարության ուժգին զգացում։
Վագինիզմի զարգացմանը նպաստող գործոններ են՝ տարած սեռական բռնությունը կամ դրա փորձը, սեռական հարաբերություն ունենալու առաջին փորձերի ժամանակ սուր ցավի զգացումը, ընտանիքում խիստ դաստիարակությունը, սեռական վախերը, նախկինում հոգեկան տրավմաները և այլ պատճառներ:
Վագինիզմը լիարժեք և անմնացորդ բուժվող սեքսոլոգիական խնդիր է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել