Թևանյան Անդոյի հարցազրույցի ցուցադրված պատառիկն իրականում ոչինչ չի ապացուցում: Միայն վերջին միամիտը կամ կատարալ տխմարը կարող էր կարծել, որ Անդոն Նիկոլին գրած ինտիմ նամակի մասին պետք է գար ու հանրայնորեն պատմեր, ասեր, թե ինչպես է պաշտոն խնդրել, բայց մերժվել: Անդոյի մտքի թռիչքը թերևս չի բավարարել՝ ավելի կուռ ապացույցներ ներկայացնելու ու իսկապես հերքելու այդ տեղեկությունները, որոնք հերքելը, ըստ երևույթին, հնարավոր էլ չէ՝ դատելով 2018-ին Անդոյի դրսևորած վարքագծից, երբ նա փաստացի փիառում էր Նիկոլին՝ լիզելով իշխանություն դարձող ուժի հետույքը:
Հին «զապիսների» ու դրանցով ինքն իրեն արդարացնելու փորձերի փոխարեն Թևանյան Անդոն լավ կաներ, եթե լարեր ուղեղն ու պատասխաներ մի պարզ հարցի՝ ինչո՞ւ էր Հայաստանին սպառնում իսլամացմամբ այն դեպքում, եթե Նիկոլն իշխանություն չվերցներ: Չէ՞ր ճանաչում՝ դիմացն ով է, թե՞ հաշվարկներ ուներ ու կարծում էր, թե Նիկոլը կարող է իրեն շանս տալ որպես տարիներ ի վեր Սերժ Սարգսյանի դեմ կեղտոտ քարոզչություն տարածի:
Տեսնելով, որ մնացել է ձեռնունայն՝ Անդոն սկսեց հիմա էլ աշխատել Նիկոլի դեմ այնքան ժամանակ, մինչև որ չդարձավ նրա պրոյեկտը՝ ընդդիմաիդր դաշտում: Մնում է պարզել՝ որքան փող է դրա համար Անդոն Նիկոլից խնդրել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3594
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել