Թևանյան Անդոն, փնովելով Սերժ Սարգսյանին ու նրան հայտարարելով՝ հակաընդդիմություն, պնդել է, թե Սարգսյանը կարծում է, որ քանի դեռ շանս չունի՝ իշխանությունը վերցնելու, ուստի իշխանության մյուս բոլոր այն հավակնորդներին, որոնք այլընտրանք են առաջարկում, պետք է մրոտել ու փնովել:

Համոզվելու համար, որ Անդոն ընդամենը զբաղված է իր տերերի պատվերով ընդդիմության կոնկրետ թևին սևացնելով, պետք է զննել ընդդիմության սերժսարգսյանական թևի վարքը ընդդիմադիր բոլոր շարժումների ժամանակ, որոնց հիմնական լոկոմոտիվը, ի դեպ,եղել է խորհրդարանական երկրորդ ուժը՝ «Հայաստան» դաշինքը և որոնց հաղթանակի դեպքում իշխանության էին գալու կա՛մ երկրորդ նախագահը, կա՛մ նրա հետ սերտագույնս աֆիլացված դեմքերը: Արձանագրենք՝ Սարգսյանի թիմը՝ ՀՀԿ-ից՝ «Պատիվ ունեմ», բոլորից ավելի անձնուրաց կերպով են պայքարել Նիկոլի դեմ՝ բոլոր շարժումներին ցուցաբերելով ամեն տեսակ աջակցություն ու հայտարրելով, որ չունեն իշխանական հավակնություններ (օրինակ՝ նույն Արմեն Աշոտյանն ու Շարմազանովն են այդ մասին հայտարարել): Աշոտյանն ու մյուսներն ինչո՞ւ հայտնվեցին բանտում, ովքե՞ր էին փողոցներում ծեծվում, ո՞ր լրատվամիջոցներն էին 24-ժամյա ռեժիմով միտինգները լուսաբանում, ընդդիմության լիդերներին ամբիոն տրամադրում: Չկա գեթ մեկ փաստ, որը կարող է Թևանյան Անդոյի ասածը հաստատել, ինչը նշանակում է, որ Անդոն անբարո սրիկա է, որին պետք է հանրային-քաղաքական դաշտից ուղղակի բացառել՝ Նիկոլին շանս չթողնելու, ընդդիմադիր դաշտը չպղծելու: Թե՞ նա իսկապես կարծում է, թե իրական ընդդիմություն է կամ լուրջ այլընտրանք Նիկոլին, որին պետք է վերաբերվել այնպես, ինչպես հինդուները՝ կովերին:

Ավինյան Տիկոյի կովն է, ահա թե ով է…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել