Նիկոլի կերպարը ժողովրդի որոշ խմբերին փորձում են վաճառել կեղծ ընտրության առաջ կանգնեցնող մի քանի թեզերով։
Օրինակ՝
• Դեմոկրատիա թե՞ անվտանգություն;
• Հներ թե՞ նորեր;
• Խաղաղություն թե՞ պատերազմ։
Իբր Նիկոլը ժողովրդավար է, իսկ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը թեպետ և կարող են անվտանգություն ապահովել, բայց կուզե՞ք այդ բռնապետները նորից գան իշխանության։
Կամ Նիկոլն իբր նոր է, իսկ իր հակառակորդները՝ հին։ Շատ խնդալու է, երբ Նիկոլի թիմում են եգիպտական մումիայի եղունգների պես հին Անդրանիկ Քոչարյանը, Վաղարշակ Հարությունյանը, նախկին զինդատախազ Ջահանգիրյանը և այլն, և այլն։
Դե իսկ խաղաղության թեզն էլ բոլորիդ ծանոթ է՝ իբր Նիկոլը չնայած կորուստներին, խաղաղություն բերեց / բերելու է, իսկ եթե Քոչարյանը կամ Սերժը գան իշխանության, անմիջապես պատերազմ են սկսելու։ Իրականությունն այն է, որ Նիկոլը ոչ միայն խաղաղություն չի բերել, այլ ընդհակառակը՝ հնարավորություն է տվել Ադրբեջանին պատերազմը շատ ավելի շահավետ դիրքերից շարունակել։
Մի խոսքով, ուշադիր եղե՛ք, մի թողեք, որ այս կտերով ձեզ կամ ձեր մոտիկներին խաբեն։
Նիկոլն ու ժողովրդավարությունը հակառակ բևեռներում են (հիշեք՝ «Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»), Նիկոլի թիմն իր «հնությամբ» մյուսներից որևէ բանով չի տարբերվում, ու Նիկոլը ոչ թե խաղաղություն է բերել, այլ ավելի վատ պայմաններով պատերազմի է տանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել