ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ քաղաքացիների (և ոչ թե հասարակության անդամների) չեզոքությունը այլևս արդարացված լինել չի կարող, քանի որ սրանք այլևս ոչ թե քաղաքական, այլ քաղաքակրթական և գոյաբանական գործընթացներ են, որոնց պարագայում չեզոքությունը հավասարազոր է «հանցանքի»... առաջին հերթին սեփական տեսակի, ինքնության և ապագայի նկատմամբ:
Հ.Գ.
թյուրքականությունը ՀՀ-ում արտահայտվում և ամրապնդվում է ոչ միայն, որպես արտաքին քաղաքականության իրականացման վեկտոր, այլ նաև հանրային կյանքի կազմակերպման արժեքային հիմք: Վառ օրինակ է ՀՀ իշխանությունների վերաբերմունքը զոհված հայ զինվորների աճյունների նկատմամբ:
Արցախյան երկու պատերազմի մեր մասնակիցները կփաստեն, որ նման վերաբերմունքը մշտապես հատուկ է եղել ադրբեջանցիներին, որոնք հիմնականում նույնիսկ չեն էլ ցանկացել դուրս բերել սեփական զինվորների դիերը մարտի դաշտից՝ վերաբերվելով դրանց, որպես «ավելորդ գլխացավանք», որից այլևս օգուտ չկա:
Հ.Գ.Գ.
յուրաքանչյուր քաղաքացի պետք է հստակ գիտակցի, որ սեփական «չեզոքությամբ» անմիջականորեն աջակցում և արագացնում է այս գործընթացը:
No photo description available.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել