Երևանում սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ին, հոկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո, 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Մարզերում սեպտեմբերի 28-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։

Սեպտեմբերի 29-30-ին, հոկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝արևելյան՝ 3-5 մ/վ, հոկտեմբերի 1-2-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-30-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել