Пир во время чумы!
Իհարկե, եթե ըստ կապիտուլյանտի մեր զոհերը 4000 պլյուս- մինուս 50 են ,ապա ի՞նչի եք իրար խառնվել, որ մեր բոլորի կյանքի ու հայրենիքի համար 18 տարեկան հերոսների մասնատված մարմինները պահվում են տոպրակներով ,նկուղների մեջ,իսկ էժանագին կինը Երևանի փողոցներում չափչփում է լայն ժպիտով:
Երեխայիդ տար Աբովյան ու ցույց տուր, թե դու ու ամուսինդ ոնց եք մասնատել Հերոսներին, լցրել տոպրակները ու ծնողին գերեզամնի կարոտ թողել: Տար ցույց տուր այն հազարավոր մանուկներին, որ անհայր եք դարձրել , երեխայիդ պատմի, որ Արցախում իր հասակակից մանուկի եք սպանել դու և ամուսինդ:
Հազարավոր երեխաների իրենց հոր կարոտով թողած այս փնթին շրջիկ ու վարձակալած անհայրենիքների հետ ֆոտոսեսիայի էր դուրս եկել:
Եռաբլուրում ասմունքում,արտասվում ու կարոտից խեղդվում ենհազաավոր մանուկներ ....
Ոչ մեկ մեղավոր չէ, մեղավոր է ազգում ձևավորված օխլոսը իրեն բնորոշ հոգեբանությամբ, որ ինքը ստրուկ է ու տեսել է, թե ինչպես իր տետերի պատճառով սպանվել են մյուսները, հիմա նա շարունակում է գլխավոր դահիճի հետ նկարվել, ուրախանալ, ժպտալ նրան, որ սպանվելու հերթը իրեն էլ չհասնի! Բայց մեկա օխլոսը սպանվելու ու ծառայելու համար է միայն! Ու մեղավոր է դեմոսը, որ օխլոսը շատացրեց! ինչևէ.... սա է իրականությունը, որ «տերը»կարծում է, որ մեր ազգում այլևս ոչ իսկական դեմոս կա, ոչ էլ հույս կա որ կլինի, դրա համար իր երեխային հանել է փողոցները չափչփելու` էժան PR, էժան ընտանիքի համար:
Ու զուգահեռ իրականությունում մյուս ծնողը անճարությունից ու խելագարությունից գլուխն է իր պատին տալիս, արդեն նեխած դիակները տեսնելուց հետո երևի հույս ունի հոգու խորքում, որ այդ տոպրակներից մեկում իր ջիգյարն է սպասում:
Այս էժան տիկնոջ ցինիկ ժպիտը եղել է նաև պատերազմի օրերին, երբ բունկռում տեսել է անօդաչուից սպանվող ու մասնատվող 18 տարեկան հայորդիներին:
Եթե մենք մեր հերոսների մարմիններին ազգովի տեր չենք լինում, էլ ո՞նց ենք մենք վաղը մեր երեխաներին մարդկային արժեքներով դաստիրակելու, կամ արդյոք կարողանալու եք բացարել հայրենասիրության ու հայրենիքի գինը որն է....
Գալու է օրը, երբ հոգիս փառավորվելու է ձեր պղծված իշխանության դատավճռով:
Անկասկած գալու է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ttayvazyan/posts/4255697687814881
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել