Ուշադրություն
Երկիրը քաոսի հասցրած իշխանությունները որոշել են ստի գերդոզավորմամբ վերջնականապես թուլացնել մարդկանց զգոնությունը: Սկզբում կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հերթական սուտն է հորինում, թե իբր երեկ հրապարակված փաստաթուղթն այն հրապարակողին տվել է ադրբեջանական կողմը, հետո Փաշինյանի գրպանում ծվարած civic.am կայքը որոշում է պատմական անգրագիտությամբ մի փնթիություն անել և իբրև հաստատել Նիկոլ Փաշինյանի ասածը` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին վերագրելով «ադրբեջանական գործակալի» պիտակ:
Հետևաբար որոշում են այդ փաստաթղթի կողմ հանդես եկող երկրների անունների այբբենական դասավորության կարգի հանգամանքը մանիպուլացնել և ներկայացնել այնպես, թե հրապարակված օրինակն ադրբեջանական կողմի օրինակն է:
Որպեսզի պարզ լինի, թե ինչ էժանագին և այլանդակ ստերով են զբաղված` կից հրապարակում եմ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում դրված 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների պաշտոնական լուսապաճենները, որտեղ ևս ստորագրող կողմ երկրների անունները դասավորված են նույն հերթականությամբ, ինչ Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթում` այսինքն ըստ կարգի: Ուստի հայրենավաճառության այս շոուն նման պարզունակ ստերով սվաղել չե´ք կարողանալու:
Հ.Գ. Եթե բոլորը ստում են, իսկ դուք` կապիտուլյատներովդ, ճիշտ եք, ապա հրապարակեք շրջանառված փաստաթուղթն ամբողջությամբ` ներառյալ գաղտնի մասը: Սպասում ենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել