2 տարի Ալիևի հետ գաղտնի բանակցող, վերելակային խեղկատակ դիվանագիտություն վարող, պատերազմից օրեր առաջ Ալիևին ինչ-որ գաղտնի պատմությունների մասին ակնարկներով շանտաժ անող, գաղտնի խոսակցություններ բացահայտելու մասին ակնարկներ անող, Ալիևի կողմից իրեն տրված անձնական ստորացուցիչ բնորոշումներին երբեք ուղիղ չարձագանքած, նոյեմբերի 9-ին Ալիևի հետ գաղտնի փաստաթուղթ ստորագրած, հունվարի 11-ին Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածություններ ձեռք բերած և մոտ օրերս գաղտնի բովանդակությամբ մի նոր փաստաթուղթ ստորագրող մարդը կառավարության նիստում անվարան ստեր է խոսում և այլոց մեղադրում Ալիևի և Ադրբեջանի գործակալ լինելու մեջ։
Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Հայաստանի հասարակությունը մտածելու կարողությունից զուրկ է, հետևաբար, ինչպես սիրտն ուզի, այնպես էլ մատերի վրա կխաղացնի մարդկանց։ Մարդիկ էլ, կարծես, գոհ են նրա ձեռքին խաղալիք լինելու փաստով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/knyaz.saroyan/posts/4179729512105752
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել