Լինում են չէ՞ տենց դժբախտ ընտանիքներ, որտեղ ամուսինը պաթոլոգիկ խաղամոլ է։ Ամեն հերթական խոշոր պարտությունից հետո ընտանիքում մեկա հույս են փայփայում, որ կուղղվի, որ այ հիմա հասկացավ էլ չի անի, որ տան վրա չի խաղա՝ իրա էրեխեքիննա։ Բայց, իհարկե, ամուսինը #դուխով գնումա #դախազ։
Հիմա նույն դերում Նիկոլի էլեկտորատնա։ Իրեն հույսա տալիս, որ էլ չի անի, որ նախկիններն էին գլխին սարքել, բայց դե էլ չեն սարքի, Արցախը տվեց հիմա լավ կապրենք։ ԵՎ էս 3 տարին, և էս 6 ամիսը և անգամ հենց մենակ այսօրվա ակնհայտորեն սուտ լրահոսը ապացուցում են, որ չէ։ Հիմա արդեն էն կետում ենք, որ ավտոն պարտվելա, գարաժը պարտվելա, ոսկեղենը բնականաբար չկա, ամեն հնարավոր բանկից ու ծանոթից վարկ վերցրածա, մնումա տունը։ Հիմա ինքներդ ձեզ հարցրեք, արդյոք արժի մի անգամ էլ հավատալ։
Ես մեծ պատրանքներ չեմ ունեցել հենց սկզբից, բայց լավատեսւթյուն միշտ ունեցել եմ։ Երբ լույս տեսավ հայտնի գաղտնալսումը ու դա ունեցավ 0 հետևանք, իսկ աշխարհի ամեն կետում դա կլիներ անհապաղ հրաժարական ես հասկացա, որ մեր գործերը վատ են։ Դատարաններ փակելու օրը թաղվեց ժողովրդավարության բասիտոնն էլ չէ, անգամ ձևական, բուտաֆորական ժողովրդավարությունը, նենց բելառուսականոտը էլի օրինակ։ Բայց ես հասկանում եմ ձեզ, որ մինչև նոյեմբերի 9 եղել եք լավատես։ ՕԿ ա, հոգեբանորեն արդարացվածա։ Նոյեմբերի 9ից դա արդեն լավատեսություն չի, ինքնախաբեությունա։ Փաստացի ոչ մի խոստում չի կատարվել, ոչ մի շոշափելի ռեֆորմ չի կատարվել, կորցրել ենք միջազգային վարկանիշ, կուտակել ենք աննախադեպ պարտք, կորցրել ենք Երկիր ու անընդհատ լսել սուտը ստի հետևից։ Էս էն չոր ու էական փաստերը։ Հա արանքում ասֆալտա արվել, շնորհակալ եմ մինչև կյանքիս վերջ։ Եթե էդ էր առաստաղը սկզբից ասեիք։ Զատո գործի են տեղավորվել անթիվ-անհամար բարեկամներ, ծանոթներ, ընկերներ ու ուղղակի լոյալ, բայց դեբիլ կադրեր։
Էս ամենի շարունակությանը չի դիմանա ոչ տնտեսությունը, ոչ անվտանգային համակարգը, ոչ էլ զուտ մարդկային հոգեբանական առողջությունը։
Լրջանալու պահնա, մանր-մունր մուռերի կամ նախասիրությունների պահը չի։ Բայց էսինչը Նիկոլի թիմից, լավ տղայա, ճանաչում եմ իրան-ի ժամանակն էլա վաղուց անցել։ Հեսա էսինչ երկիրը մեզ կօգնի-ի պահն էլ իրատեսական չի։ բա եթե ոչ Նիկոլը-ովի պահն էլ չի, կատարեք ձեր որոշում ու, որ դա չլինի իրա բուֆերային կուսակցություններից մեկը՝ էն որ դաշինք կազմելով մեծամասնություն են ափսեի վրա նվիրելու, հետո լոլո կարդալու, որ դե մեզ իրական լծակներ են պետք մեր ռեֆորմը բերելու։ Ով ուզումա թող լինի, բայց ոչ Նիկոլը, մաքուր #antinikol Ֆեյքերի քննադատությունից վախենալու պահն էլա արդեն դեմոդե ու ոչ ակտուալ։ Ոնց գալիս են տենց բլոկեք, էղածը մի վայրկյանա։ Ու ամենակարևորը ընտրությունների օրը տանը մնալու ժամանակն էլ չի։ Պատասխանատվություն ստանձնելու ժամանակնա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել