Հայաստանը բռնազավթած թուրքական խունտան, նախապես Ալիևի հետ համաձայնեցված տակտիկայով, թիրախավորել է ՀՀ պետական կառավարման համակարգում միակ աշխատող ու թավշի համար անձեռնմխելի գործչին և իր ներկայացրած ինստիտուտը` ՄԻՊ–ը այն դեպքում, երբ վերջինս միակն է, որ ի օրենքով սահմանված պարտականություն իրավասու է և ընդունակ ալիևյան նման ոտնձգությունները կասեցնել և միջազգային իրավասու հարթակների ուշադրությունը հրավիրել հարևան երկրի ցեղասպանական նախաձեռնությունների ուղղությամբ:
Թավշյա բաշիբոզուկները նախ փորձում էին իրենց հատուկ Հրայր–Թովմասյանի–գրչանման ինչ–որ մի ՀԺ–ական ոճի պատմություն սարքել ՄԻՊ–ի գլխին, ապա փորձեցին առհասարակ ձերբազատվել ՄԻՊ ինստիտուտից, հետո` ֆինանսական միջոցներից զրկելու տակտիկային դիմեցին: Այս բոլորը չգործեց:
Եվ ահա, երեկվա ԱԺ ելույթից հետո, որն անթաքույց կերպով հրահրված էր անթաքույց կերպով Թուրքիայի շահերին ծառայող, Ադրբեջանում հայ գերիների հանդեպ «լավ վերաբերմունքով» հիացող, ՀՀ ԱԺ ամբիոնը տրանսգենդերներին տրամադրող Մարիա Կարապետյանի կողմից; այսօր «հանկարծակի», միանգամայն «ինքնաբուխ» կերպով Ադրբեջանի ՄԻՊ–ն է դիմում միջազգային կառույցներին` ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի իբրև թե հակա–ադրբեջանական խտրականական հայտարարությունների կապակցությամբ:
Շատերդ եք ցայսօր գրում (1) Ինչու՞ են լռում միջազգային կառույցները թուրքերի կողմից հայերի նկատմամբ, նաև հայկական մշակույթի նկատմամբ շարունակվող ոտնձգությունների կապակցությամբ; (2) Լավրովն ինչու՞ է այսպես կամ այնպես խոսում: Երկու հարցերի էլ պատասխանները, առհասարակ մեր հետ շարունակաբար տեղի ունեցող աբսուրդի թատրոնի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները, հնարավոր է գտնել ՀՀ–ում մեկ, կոնկրետ հասցեով. այն է` ՀՀ Կառավարության շենք, գրասենյակում, որի դռան վրա գրված է ՀՀ վարչապետ:
Այս երկու հարցերն էլ իրենց պատասխանի արմատում ունեն թուրքերի և ադրբեջանցիների հետ թե՛ իշխանությունը սահմանադրական կարգի տապալմամբ զավթելուց առաջ, թե՛ հետո համագործակցած թավշյա Դավաճանական ամուսինների և նրանց սպասարկող ուսապարկերի մի ամբողջ պետականաքանդ հանցավոր խումբ: Նրա՛նք են ցայսօր թուրքական կոլեգաների հետ օպերատիվ կապով վաճառում Հայաստանը, տանում ծրագրված պարտվողական պատերազմի բոհով ու մատաղ անում մի ամբողջ սերունդ` այդպիսով գլխատելով, ցեղասպանելով հայությունը: Նրա՛նք են հայ ազգի աչքերից ու ականջներից հեռու, մեջքի հետևում գալիս հանցավոր համաձայնության թուրքերի հետ` դրոշմելով դավաճանական իրենց գործունեությունը Հայաստանն ու Արցախը անդառնալիորեն թուրքին հանձնող համաձայնագրերով, հայտարարություններով ու այլ փաստաթղթերով:
ԱՅՈ՛, ԱՆԴԱՌՆԱԼԻՈՐԵՆ: Յուրաքանչյուր օր, որ թուրքական խունտան անց է կացնում պետության ղեկին, Հայաստան աշխարհին պարգևում է ԱՆԴԱՌՆԱԼԻ կորուստներ, ինչի համար և թե՛ ես, թե՛ բազում փորձագետներ, ռազմական գործի մասնագետներ թմբկահարում է՛ին և ե՛ն առ այն, որ 6–ամսյա շրջագայությունները մաքուր օդում հայրենիք չեն փրկում, այլ ավելի են անդունդի պռնկից մեզ վար նետում:
Առջևում Մայիսի 9–ն է... Մեր գլխատված Եռատոնը... Իր խորհրդանիշ` թուրքի յաթաղանով 21–րդ դարում գմբեթազերծված Սբ Ղազանչեցոցով, որն այլևս տեղորոշված է որպես Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Շուշայի տարածքում գտնվող, ուդիներին պատկանող քրիստոնեական կոթող, ուր Ռամադանից հետո այցի է գալու Էրդողանը, ուր կառուցվում է թուրքական գորշ գայլերի գաղափարախոսությունը քարոզող դպրոց` փոքրիկ ասքյարների համար...
Պարոնայք ընդդիմություն, Մայիսի 9–ին հնչեցրե՛ք Հայոց Խոսքն ու Հոգին` դուրս նետելով Ցեղասպան թավշյա թուրքական խունտային ու այդպիսով ԱՆԴԱՌՆԱԼԻՆ դարձրեք ԴԱՌՆԱԼԻ... Ես երեկվանից ի վեր, ինչ կարդացի Մայիսի 9–ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին, Ա՛ՅՍ եմ երազում, ԱՅՍՊԵ՛Ս եմ տեսնում Սբ Ղազանչեցոցի Գմբեթը հետ բերելու հեռանկարը – այն գլխատած Կապիտուլյանտ Դավաճանին իշխանության ղեկից պոկելու ու ոչնչացնելու ճանապարհով այնպես, ինչպես ասքյարը ջնջեց Հայոց մատուռը, որ երեկ կար, այսօր` չկա...
ԱՆԴԱՌՆԱԼԻՆ ԴԱՌՆԱԼԻ դարձնելու համար ուզում եմ կոլեկտիվ Կապիտուլյանտ Դավաճանի մասին էլ պատմությունը գրի «ԵՐԵԿ ԿԱՐ, ԱՅՍՕՐ` ՉԿԱ»:
Ընտրություննե՞ր. չէ, չեմ լսել, զի գլխումս 3 տարի ղողանջող անլռելի զանգակատունը խլացնող ելևէջներ է թողարկում` Կապիտուլյանտ Դավաճանին ուղղված կոմպլիմետներ լսելիս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել