Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը չեղյալ է հայտարարել ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին պատի կառուցման նախագծերը, որոնց համար օգտագործվել են Պենատգոնի միջոցները․ այժմ այդ միջոցների մի մասը կօգտագործվի պատի կառուցումից բնապահպանական վնասի դեմ պայքարելու համար, հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Ջամալ Բրաունը, հաղորդում է The Washington Post-ը։
«Նախագահի հրամանագրի համաձայն՝ դադարեցվում է սահմանին պատի կառուցման համար միջոցների հատկացումը։ Այսօր պաշտպանության նախարարությունը կսկսի չեղյալ հայտարարել պատի կառուցման բոլոր նախագծերը», - նշել է Բրաունը։
2019 թվականի փետրվարի 15-ին ԱՄՆ-ի հեռացող նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին հռչակագիր էր ստորագրել։ Արտակարգ դրության ռեժիմի սահմանման գլխավոր պատճառներից մեկը առանց Կոնգրեսի հավանության ամերիկա-մեքսիկական սահմանին պատի կառուցման ֆինանսավորման համար միջոցներ ստանալու անհրաժեշտությունն էր։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: