Միացյալ Նահանգները դադարեցրել է իր ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Վրացական երազանքի»՝ ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը կասեցնելու որոշումը հակասում է վրաց ժողովրդին տրված սահմանադրական խոստմանը՝ Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին լիարժեք ինտեգրվելու ձգտման համար:
«Վրացական երազանքը», դադարեցնելով Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, մերժեց Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի հնարավորությունը և Վրաստանն ավելի խոցելի դարձրեց Կրեմլի համար: Վրաստանի ժողովուրդը ճնշող մեծամասնությամբ աջակցում է Եվրոպայի հետ ինտեգրմանը։ Միացյալ Նահանգները դատապարտում է ոստիկանության կողմից ուժի չափից ավելի կիրառումը վրացիների նկատմամբ, ովքեր ձգտում են օգտվել հավաքների և արտահայտվելու իրենց իրավունքներից, ներառյալ խաղաղ բողոքի ազատությունը: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ապահովել, որ բողոքի ակցիաները մնան խաղաղ։
«Վրացական երազանքի» տարբեր հակաժողովրդավարական գործողությունները խախտել են ԱՄՆ-Վրաստան մեր ռազմավարական գործընկերության հիմնական սկզբունքները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների և ժողովրդավարության, օրենքի գերակայության, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի և հակակոռուպցիոն ջանքերի պարտավորությունների վրա:
Արդյունքում ԱՄՆ-ը կասեցրեց այս մեխանիզմը։ Մենք կրկնում ենք մեր կոչը Վրաստանի կառավարությանը՝ վերադառնալու եվրատլանտյան ուղի, անցկացնել խորհրդարանական ընտրությունների բոլոր խախտումների թափանցիկ հետաքննություն և չեղյալ համարել հավաքների և արտահայտման ազատությունը սահմանափակող հակաժողովրդավարական օրենքները», - ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի հայտարարության մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել