Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ ԱՄՆ պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանի հետ:
Հիշեցնենք, որ քաղաքապետի այցն ԱՄՆ մեկնարկել է նոյեմբերի 23-ին: Այցի շրջանակում արդեն ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, Երևանի և Լոս Անջելեսի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի բարելավել երևանցիների կյանքը՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ և զարգացնելով մատուցվող ծառայությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել