Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորներ, ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, ընդդիմության ներկայացուցիչներ և իրավաբաններ, դուք քաջատեղյակ եք, որ համաձայն ՀՀ Սահմանադրությանը, վարչապետը պաշտոնաթողությունից ու նախագահի կողմից համապատասխան հրամանագիր ստորագրելուց հետո, պարտավոր է անհապաղ լքել վարչապետի պաշտոնը և ընտանիքի հետ միասին ազատել կառավարության ամառանոցը։
Սակայն, ձեր անտարբերության ու անգործության արդյունքում, ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է տապալել Հայաստանում սահմանադրական կարգը և ապօրինաբար զբաղեցնել «ՀՀ ժամանակավոր վարչապետի պաշտոնը»:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ոչ մի հոդվածով չի նախատեսվում, որ պաշտոնաթող վարչապետը կարող է իր համար նոր պաշտոն ստեղծել ու զբաղեցնել այն, այդ թվում` «ժամանակավոր վարչապետի» տեսքով, ինչի մասին 2018-ի ապրիլին արձանագրել է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել