Ճիշտ արցախյան պատերազմի մեկնարկի ոճով, Ուկրաինայում ամերիկյան և բրիտանական դեսպանատները տարածել են հաղորդագրություն՝ հորդորելով իրենց քաղաքացիներին զերծ մնալ Ղրիմ և Դոմբաս այցելելուց։
Թուրքական արտադրության սպառազինություն ձեռք բերելուց հետո, ուկրաինական կողմը պաշտոնապես հայտարարեց Ղրիմի և Դոնբասի՝ Ուկրաինայի կազմ վերադարձնելու անհրաժեշտության մասին, ինչին հաղորդեց Էրդողանի՝ Ղրիմը ՌԴ-ի տարածքային ամբողջականության մաս չճանաչելու վերաբերյալ հայտարարությունը։
Արևմուտքը նույնպես անմասն չի մնում այս պրոցեսից՝ Ղրիմը ՌԴ-ի մաս չճանաչելով։
Վերջին շաբաթների ընթացքում թե՛ ռուսական, թե՛ ուկրաիանական կողմերը մեծ քանակությամբ զորք և զրահատեխնիկա են կուտակել «վիճելի տարածքների» մերձակայքում։
Հավանական ռազմական գործողությունների մեկնարկը սկիբզ կդնի Զելինսկու քաղաքական վախճանին, քանզի արևմուտքի աչքերում Ուկրաինաին ևս բացառապես հակառուսական գործիք է դիտարկվում։
Ռազմական գործողությունների ամենավճռական պահին Զելինսկին միայնակ է մնալու՝ բռնելով «Սահակաշվիլիի ճանապարհը»։
Հ.Գ. Դոնբասյան ռազմական գործողությունների արդյունքն անխուսափելիորեն անդրադառնալու է նաև ռուս-թուրքական ուժերի հարաբերակցությանը արցախյան տարածաշրջանում, ուստի հայկական կողմը պարտավոր է հայտնել՝ հայ-ռուսական շահերից բխող տրամաբանական դիրքորոշում հակամարտության կարգավորման վերաբերյալ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել