Նիկոլ Փաշինյանի երկար ելույթում ու հարցուպատասխանում մեկ ճիշտ արտահայտություն կար․ նա հայտարարեց՝ «Մենք սրբորեն պահել ենք իշխանությունը»։ Սա միակ ճիշտ արտահայտությունն էր։ Սրանք հողերը սրբորեն չեն պահել, ծախել են, նվիրել են, սրանք մեր երեխեքին չեն պահել սրբորեն՝ սպանել են, տարել են բայրաքթարերի բերան, սրանք մեր անվտանգությունը սրբորեն չեն պահել ու թուրքին մտցրել են մեր հողի մեջ, հետո հայտարարել են, թե դա իրենց հողն էր․ բայց սրանք կարողացել են իրենց աթոռներին մնալ, սրբորեն պահել իշխանությունը։ Այո, ժողովուրդ, սրանք իշխանությունը պահել են՝ հանդուրժելով իրենց հասցեին անեծք, վիրավորանք, սրանք քֆուրի տակ են դրել իրենց անձը, նվաստացրել իրենց, իրենց ընտանիքները, բայց սրբորեն պահել են իրենց իշխանությունը։ Ամեն գնով են պահել։ Սրանք սրբորեն պահել են նաև Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը․ պահել են ու իրագործել են։ Սրանք Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայացուցիչն են Հայաստանում։ Համաձայն եմ քեզ հետ, Նիկոլ։ Ձեր թիմի սրբություն սրբոցն աթոռն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել