Գեներալ Մուրադովին սրանք ինչքան ուժ ունեն ատում են։ Ու ոչ միայն նրա համար, որ իրական գեներալ է ու խավարասերներից հաստատ չի վախում։
«Գերիների վերադարձ» երեկվա բեմադրությունը բացարձակ պատահական չէր։ Իմաստն այն էր, թե իբր ռուսները գնացել են գերի բերելու ու չեն կարողացել։
Ըստ ծրագրի այդ ամենը հանգեցնելու էր Հայաստանում հակառուսական տրամադրությունների զարգացմանը, իսկ անհայտ կորածների հարազատների ցասումը պետք է ուղղվեր դեպի ռուս գեներալ Մուրադովը։
Բեմադրությունը, սակայն, տապալվեց` երեխեքի հարազատները Վաղարշակի ու Արտակի ՊՆ-ԳՇ-ն սարքեցին ուղղաթիռով փախչող չուլ։ Իսկ գեներալ Մուրադովը լինելով իրական գեներալ մեկ նախադասությամբ թաղեց թե՛ բեմադրությունը, թե՛ հեղինակներին։
Սակայն մեզ համար այս ամենի մեջ ամենից կարևորն այն է, որ մեր երկիրն արդեն կործանած, 5000 երեխու գլուխ կերած այս չկայացած մանր ժուլիկ տգետ աֆերիստները չեն հանգստացել։ Աղետը, որին հանգեցրեցին իրենց այս գավառական շուստիություններով, սրանց բացարձակ չի սթափեցրել։ Սրանց ոչինչ չի կարող սթափեցնել, քանի իրենք իշխանության են։ Սրանց իշխանության ամեն օրը, ամեն ժամը Հայաստանը մոտեցնում է հաջորդ` այս անգամ գուցե վերջին աղետին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել