Ես ավելի վաղ գիտեի գերիների լուրը։ Զանգել էին Շիրակի մարզից գերեվարվածների հարազատների և կանչել օդանավակայան։ Զանգեցին հայտնեցին ինձ լուրը, թե կանչել են մարդկանց, 80 հոգու տալիս են։ Անկեղծ չհավատացի։ Առաջին ռեակցիաս այն էր, որ եթե այքան գերի տան, մեզանից տարածք են պոկելու։ Վստահաբար պնդեցի՝ չեն տա...Եւ չնայած մեր մարզից իրար աչքալուսանք տալով երեք գյուղի ժողովուրդ շտապեց Էրեբունի, լուրը թերահավատորեն չգրեցի, կասկածեցի... Եւ միայն խոսնակի հաստատելուց հետո այլեւս կասկած չմնաց, որ ուրեմն հաստատ գալիս են տղաները։
Հիմա հարց՝ ինչու՞ եք զանգել կանչել մարդկանց, ինչու՞ եք տարածել ինֆորմացիան, եւ ինչու՞ պատշաճ չի պարզաբանվում՝ ինչ է տեղի ունեցել... Ում հավատանք մենք՞՞՞
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել