Մի հարց եմ ուզում ուղղել իմ ընկերներին. թո՞ւրքն է Արամ Ա ին ստիպել նիկոլին շնորհավորի ու անվանի սիրելի, թուրքն է նախարարներին ստիպում հրաժարական չտալ, իմքայլականներին մնալ այդ ամոթալի խմբակցությունում։ Թո՞ւրքն է լրատվամիջոցներին ստիպում նիկոլի ասածները լուսաբանել այնպես, կարծես ոչ Շուշի ենք հանձնել, ոչ հինգ հազար տղա նահատակել։ Թո՞ւրքն է ստիպում երկուշաբթի օրը՝ մեռելոցին օրինակելի աշակերտի, ուսանողի, աշխատակցի նման ներկայանալ դպրոց, համալսարան, հիմնարկ։ Ո՞վ է թուրքը։ Դուք գոնե գիտեք ով է թուրքը։ Հենց իմանաք ինձ կասեք։ Հա, մոռացա. թո՞ւրքն էր ստիպել հավկիթի արհեստական պակաս ստեղծել։ Չգիտեմ ձեզ էլ ինչ ասեմ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել