Եթե խորությամբ նայենք քաղաքական իրողություններին կարող ենք ֆիքսել, որ վերջապես Հայաստանում տեղի է ունենում քաղաքական գաղափարախոսական տարանջատում:
Այդ բաժանման մի կողմում (թող ներեն ինձ իրական ազատականները) իշխանական լիբերալներն են՝ իրենց օտարերկյա կուրատորներով: Ցավը նրանում է , որ «լիբերալ» ընտրազանգվածի գերակշիռ մեծամասնությունը չգիտի, թե դա ինչ է «и с чем это едят»: Դրա համար էլ ասում է <varcapet jan ed tavishin verj tur> ու որպես պատասխան varcapet-ից լսում, որ varcapet-ը գելխեղդ ա չմտածեք:
Մյուս կողմում պահպանողականները (թող ներեն ինձ իրական կոնսերվատորները), որոնց ընտրազանգվածի մեծամասնությունը առայժմ դժգոհ է նրանցից, բայց դե որքան էլ դժգոհ լինի գոնե գերակայությունների կարևորման ընկալում ունի:
Սակայն կա մեկ, բայց: Պահպանողականները ուզում են տեր կանգնել իրենց երկրին, բայց «հարճ» լիբերալների արածից հետո, առայժմ չգիտեն, թե ինչպես: Առայժմ չգիտեն...
P.S. Ճկունը ամբողջ ազգին անկախ իրենից դարձրեց պահպանողական բառիս ոչ կուսակցական իմաստով: Էնպես որ հարգելի պահպանողականներ էս էտապում ցենտրիստներին պարտք եք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել