Օնիկ Գասպարյանն այսօր հռչակվեց «դավաճան», վաղն այդ շրջանակը կնդլայնվի:
Օնիկ Գասպարյանի հեռանալը քաղաքական իշխանությանը պետք է, որպեսզի ոչ ոք չիմանա, թե պատերազմում պարտության «կնքահայրն» ով է, իսկ «դավաճանի» ու «Սերժ Սարգսյանի կողմից հրահրվածի» պիտակն էլ պետք է, որպեսզի վուվուզելայով մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգող հպարտ մարդկանց խմբերին պատերազմում պարտության մասին հաջորդ հեքիաթն ավելի օրգազմիկ թվա:
Իսկանդերի թեմայով «սխալ են զեկուցելն» էլ է այս շարքից:
Արդեն ակնհայտ է, որ պատերազմում պարտության և հեղափոխության տապալման արդյունքները կառավարելի դարձնելու համար քաղաքական իշխանությունը գնում է խիստ ավտորիտար կառավարման: Սահմանադրական առաջիկա փոփոխությունները վկա: Այս շղթայում իշխանության վերջին զոհը Հանրապետության հրապարակում հավաքված մարդկանց նույն խմբերն են: Իրենց հետևից էլ են հերթով գնալու:
Ինչպես Օնիկ Գասպարյանն այսօր հռչակվեց «դավաճան», այնպես էլ անհրաժեշտ պահին հրապարակի ժողովրդին շատ մանրամասն կբացատրեն, որ աղքատությունն, իրոք, իրենց ուղեղներում է, իսկ եթե ավելի լավ ապրել էին ուզում, թող չգային հրապարակ և թող իշխանությունն իրենց չտային, իսկ եթե եկել ու տվել են, ապա ձայնները պետք է կտրեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/knyaz.saroyan/posts/3949443718467667
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել