Yerkir.am-ը գրում է.

Yerkir.am–ի տեղեկություններով` oրեր առաջ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Պետական եկամուտների կոմիտեի նիստում առաջարկել է, որ Թուրքիայի հետ սահմանի վերաբացումից հետո Թուրքիայից խոշոր ծավալների ուղիղ ներկրումները թույլ տալ միայն բեռնափոխադրող «Սպայկա» ընկերությանը։

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշաննա Ներսիսյանը, որը հայտնի է Նակոլկա Շուշո մականունով, այդ ընկերության մասով հանել է արգելքը՝ կապված խոշոր, չմարված պարտավորությունների և այլ խախտումների հետ։ Ըստ տեղեկության՝ որոշումը կայացվել է առանց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գիտության, որը դարձել է այս իշխանությունների համար խամաճիկ։

Հիշեցնենք, որ 2019 թ. ապրիլի սկզբին «Սպայկա»–ի տնօրեն և սեփականատեր Դավիթ Ղազարյանը ձերբակալվել էր առանձնապես խոշոր չափի հարկ ու տուրք չվճարելու համար՝ պետությանը պատճառելով ավելի քան 7 մլրդ դոլարի վնաս։

Մեկ ամիս անց՝ մայիսի 4-ին, Ղազարյանն ազատ արձակվեց և, ըստ տարածված տեղեկությունների, գործարքի մեջ էր մտել իշխանությունների հետ։

Կարևոր ենք համարում նաև նշել, որ «Սպայկա»–ն իր սառնարանները տրամադրել է պետությանը՝ Արցախյան վերջին պատերազմում զոհված հայ զինվորների դիակները պահելու համար (ըստ ամենայնի՝ գումարի դիմաց). հիշեցնենք, որ իշխանությունները պատերազմից հետո դեռևս խուսափում են տալ պատերազմում զոհվածների թվի վերաբերյալ տվյալներ։

Ի դեպ, երեկ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ցույցին, ի շարս պետական այլ ռեսուրսների, մասնակցում էր նաև «Սպայկա»–ի ղեկավարն՝ իր անձնակազմով։

Վերջում նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ արգելվել էր Թուրքիայից Հայաստան (Վրաստանի տարածքով) ապրանքների ներկրումը, և «մոնոպոլիայի դեմ պայքարող» իշխանությունների նման որոշումը մենաշնորհային դիրք կտա «Սպայկա»–ին՝ անտեսելով ներկրող այլ բիզնեսների շահերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել