Վահագն Վարագյանի հայտնի ստատուսից հետո անցել է գրեթե 2 օր։
Դրա մեջ վերջինս տալիս էր կոնկրետ անձի կողմից կատարված հանցագործության վերաբերյալ կոնկրետ տեղեկատվություն։
Որքանով որ զարմանալի է՝ մինչ այս պահը որևէ իրավապահ մարմնի աշխատակից պարոն Վարագյանի հետ նույնիսկ չի կապնվել։
Այդ իսկ պատճառով անձամբ հանդիպեցի նրա հետ և վերջինիս ենթարկեցի գրավոր փաստաբանական հարցման։
Պարոն Վարագյանի կողմից նշված և այլ հանգամանքների վերաբերյալ արդեն իսկ դիմել եմ՝
ՀՀ գլխավոր դատախազին, Բարձրագույն դատական խորհուրդ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան։
Պարոն Վարագյան, շնորհակալ եմ դրսևորած բարձր իրավագիտակցության և խիզախության համար։
May be an image of text
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել