Yerkir.am-ը գրում է․

Երևանում կայացած խաղաղ երթի ավարտից մեկ ժամ անց մայրաքաղաքի կենտրոնական փողոցինց՝ առանց ներկայանալու քաղաքացիական հագուստով անձինք մոտեցել և առևանգել էին ՀՅԴ ՀԵՄ-ի անդամ, Սիրիայից Հայաստան մշտական բնակության տեղափոխված, անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանին։ 

Yerkir.am-ի տեղեկություններով քիչ առաջ նա ազատ արձակվեց։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նշել է, որ Ավետիսը բերման է ենթարկվել խուլիգանության կասկածով։

«Այս պահին նյութեր են նախապատրաստվում, որպեսզի 10-օրյա ժամկետում որոշվի քրեական գործ հարուցելու են թե ոչ։ Պետք է շեշտեմ, որ երեխային Արաբկիրի բաժին են բերել այնպես, կարծես թե նա ահաբեկիչ էր, կամ պատրաստվում էր ահաբեկչություն կատարել»,-ասաց Մելիքյանը։

Ավետիսն էլ նշեց, որ ամբողջ ճանապարհին իրեն չեն պատճառաբանել թե ինչու են տանում ոստիկանության բաժանմունք, միայն բաժանմունքում են տեղեկացրել, որ ինքը կատարել է խուլիգանություն՝ հավկիթներ է նետել ՀՔԾ շենքի ուղղությամբ։ 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր ընդդիմության երթի ավարտից մեկ ժամ անց՝ քաղաքացիական հագուստով անձինք առևանգել են ՀՅԴ ՀԵՄ-ի անդամ, անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել