Tert.am-ը գրում է․
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ավելի քան 48 հազար մարդ է վերադարձել հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2021/01/11/putin/3492103
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել