Ա. Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի նոր ձեռք բերած տարածքները և սահմանները:
Բ. Հայաստանը պետք է միջանցք տրամադրի` թուրքական աշխարհի միավորման համար:
Գ. Հայաստանը պետք է Արցախից դուրս բերի բոլոր զինվորներին:
Առաջինով Հայաստանը կորցնում է բոլոր շանսերը երբևէ օրինականորեն հետ բերելու կորցրածը: Դա արդեն ստալինյան Կավբյուրոյի որոշում անգամ չէ: Դա Վիլսոնի վճռի և Ազգերի Լիգայի որոշման չեղարկում է` Հայաստանի Հանրապետության տարածքի կորստյան սծկամովին արձանագրում:
Երկրորդով իրականանում է թուրքերի հազարամյա երքզանքը և սկսում է Հայաստանի կյանքի վերջին շրջանը:
Երրորդով Արցախը ամբողջությամբ` առանց բացառության` նվերի ժապավենով նվիրվում է Ադրբեջանին:
Այս պարագայում Հայաստան չի լինելու:
Վայելե´ք ձեր հայրնիքի տեր լինելու վերջին ամիսները: Հետո պանդուխտի ու գաղթականի երգեր եք երգելու, Գանձասարի նկարներ նկարելու և խոհանոցներում կախելու և միլիոնավոր Հայաստանի կենացներ խմելու: Եվ փոխելու եք ձեր ազգությունը: Համաձայն այն վայրերի` որտեղ կապաստանեք:
Եվ այդ ամենն այն պատճառով, որ մի անգրագետ անասունի զլացաք առնվազն աշխատանքից ազատել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել