Ես երբեք չեմ ունեցել քաղաքական միտք, բովանդակություն, իդեա, ծրագիր արտադրելու և այն գործարկելու այսչափ անունակություն, որքան վերջին թերևս 10-15 օրերում: Այդ անունակության իրական հիմքերը տիրող անբարոյական, հանցավոր և աբսուրդային քաղաքական ռեալության մեջ են, որոնց հետ ոչ միայն հնարավոր չէ համակերպվել, այլ կա բացառապես այդ ամենին դիմադրելու և այդ աբսուրդիստանը վերացնելու ձգտում և վտանգները չեզոքացնելու մեծ ցանկություն: Այլ որևէ տարբերակ այլևս չկա:
2021 ին ընդառաջ ես որևէ ցանկություն կամ բարեմաղթանք չունեմ: Չունեմ ոչ թե հիասթափության պատճառով, այլ այն պատճառով, որ բառը, միտքը, բովանդակությունը, ցանկությունն ու իդեան, երբեք այսքան անօգնական և սին չեն եղել: Միակ երազանքս դիմադրությունն է այն ամենին, ինչը մեզ բոլորիս զրկեց և զրկում է ՄԵՐԻՆԻՑ, ՄԵԶԱՆԻՑ, ՄԵՆՔԻՑ: Նոր տարին մեր երկրում կունենա իմաստ, երբ այս հանցավոր աբսուրդիստանը կկնքի իր մահկանացուն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել